Թուրքիայի զինված ուժերում գեներալների թիվը կրճատվել է 40 տոկոսով
Թուրքիայի զինված ուժերում ռազմական հեղաշրջման փորձից հետո զտումների արդյունքում գեներալների և ծովակալների թիվը կրճատվել է 40 տոկոսով, գրում են թուրքական ԶԼՄ-ները:
Մինչև ռազմական հեղաշրջման փորձը, երկրի զինված ուժերի շարքերում եղել է 236 գեներալ և ծովակալ, իսկ այժմ նրանք 196-ն են:
Հաղորդվում է, որ ռազմական հեղաշրջման փորձից հետո զինված ուժերի շարքեր է ընդունվել մոտ 13 հազար զինվորական, որոնց մեծ մասը պահեստազորի սպաներ են:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Զոհվել է Թուրքիայի ավելի քան 225 քաղաքացի, ավելի քան երկու հազար մարդ ստացել է վնասվածքներ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:










