Առաջնագծի ողջ երկայնքով անօդաչու թռչող սարքեր ոչ միայն չեն կիրառվել, այլ խստիվ պահպանվում է հրադադարի ռեժիմը. Արցախի ՊՆ
Քիչ առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության կողմից տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր հայկական ուժերի անօդաչու թռչող սարքի հարվածից վիրավորում է ստացել զինծառայող Մուրազ Բաբակիշիևը, հերթական ապատեղեկատվություն է: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ առաջնագծում իրադրությունը շարունակում է մնալ հարաբերական հանգիստ: Ուղղակի ադրբեջանական քարոչամեքենան աշխատում է իր ոճով՝ փորձելով ապատեղակատվություններ տարածելու եղանակով մոլորության մեջ գցել ինչպես իր, այնպես էլ միջազգային հանրությանը:
ՊԲ առաջապահ զորամասերը առաջնագծի ողջ երկայնքով ոչ միայն չեն կիրառել անօդաչու թռչող սարքեր, այլև շարունակում են խստիվ հետևել հրադադարի պահպանման ռեժիմին:
Նշենք, որ է Ադրբեջանի ՊՆ կայքը հայտնել էր, որ հուլիսի 25-ին հայ-ադրբեջանական սահմանի Թերթերի հատվածում (հայկական Մարտակերտի ուղղություն) վիրավորվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Բաբաքիշիև Մուրազ Քամալ օղլուն, որը ըստ հաղորդագրությա, վիրավորվել է հայկական հարվածային անօդաչուի արկի բեկորներից:










