Անծանոթ 3 տղա Վանաձորի հրապարակից առևանգել են երիտասարդ աղջկան և բռնաբարել
Հուլիսի 24-ին ոստիկանություն դիմում է ներկայացրել մի կին և հայտնել, որ ըստ դստեր պատմածի՝ անծանոթ 3 տղա Վանաձոր քաղաքի հրապարակից առևանգել են դստերն ու տարել անհայտ ուղղությամբ: Դրանից հետո տղաներն իրեն բռնաբարել են:
Այս մասին Tert.am–ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ոստիկանության տեղեկացմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են միջոցառումներ տղաների ինքնությունը և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:










