Անկարայում առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել

17:32 • 25.07.17

Թուրքական Անկարայի կենտրոնում հրդեհ է բռնկվել առևտրի կենտրոններից մեկում,հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ մանրամասնելով, որ  ներսում գտնվող բոլոր մարդիկ տարհանվել են:

Ներկայում հրշեջները փորձում են մարել կրակը: Դեպքի վայր են ժամանել փրկարար ջոկատները:

Կրակի բռնկման պատճառը դեռևս անհայտ է: Նշվում է, որ միայն, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան: