Գյումրիի բենզալցակայաններից մեկում դի է հայտնաբերվել
Այսօր առավոտյան՝ ժամը 9.10 ոստիկանության Կումայրիի բաժին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ քաղաքի Հաղթանակի պողոտայի 92 հասցեում գտնվող բենզալցակայանում աշխատակիցը հանկարծամահ է եղել:
Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ՝ քննիչի գլխավորությամբ:
ԱԻՆ կայքը հայտնում է, որ փրկարարները բացել են բենզալցակայանի հանգստի սենյակի դուռը և հայտնաբերել 1972 թ. ծնված Հ. Վ.-ի դին:










