Իրանն ԱՄՆ-ին կոչ է անում բաց թողնել իրանցի բանտարկյալներին
ԱՄՆ-ն պետք է անմիջապես ազատի ամերիկյան բանտերում գտնվող բոլոր իրանցիներին և Իրանին վերադարձնի միլիարդավոր դոլարների ակտիվները, պահանջել է Իրանի արդարադատության նախարար, այաթոլա Սադեք Ամոլի Լարիջանին, ինչպես հաղորդում է IRMA լրատվական գործակալությունը:
Ըստ նախարարի՝ Վաշինգտոնը պետք է նաև վերադարձնի Իրանի սեփականությունը, որն ԱՄՆ-ն ժամանակին գրավել է <<ծովահենության ու ավազակության>> միջոցով՝ անհեթեթ մեղադրանքների, մասնավորապես ենթադրյալ ահաբեկչության, հիման վրա:










