Իսպանիայում տղամարդը, «Ալլահու աքբար» բացականչելով, հարձակվել է ոստիկանների վրա
Իսպանիայի ազգային ոստիկանությունը ձերբակալել է տղամարդու, որն իսպանական Մելիլյայի և Մարոկկոյի սահմանին դանակով հարձակվել է իրավապահ մարմինների աշխատակիցների վրա: Այս մասին հայտնել է Իսպանիայի ՆԳ նախարար Խուան Իգնասիո Սոիդոն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Մելիլյայի Բենի Անսար կոչվող անցակետում:
Նշվում է, որ հարձակման պահին տղամարդը վանկարկել է «Ալլահու աքբար» արտահայտությունը:
«Ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որը Բենի Անսար անցակետում դանակով հարձակվել է ոստիկանների վրա. նրանցից մեկը թեթև վնասվածք է ստացել», - ասել է Իսպանիայի ՆԳ նախարարը:










