Ստոլտենբերգն առաջարկել է միջնորդ դառնալ Գերմանիայի և Թուրքիայի միջև
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը որոշել է միջնորդի դառնալ Թուրքիայի ու Գերմանիայի միջև, որոնց հարաբերությունները բավական լարված են։
Ինչպես գրում է Deautsche Welle-ն, Ստոլտենբերգը առաջարկել է կազմակերպել Կոնիայի ռազմակայանի այցելություն պատգամավորների համար, որոնց մինչ այդ Անկարան հրաժարվել էր թույլ տալ մտնել ռազմակայան։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն առաջարկում է կազմակերպել պատգամավորների մուտքը Կոնիայի ռազմակայան ՆԱՏՕ-ի շրջանակներում։










