Նիգերիայում ահաբեկչության հետևանքով ութ հոգի է մահացել
Առնվազն ութ հոգի է մահացել Նիգերիայի հյուսիս-արևելքում տեղահանված անձանց համար 2 ճամբարների վրա մահապարտ ահաբեկիչների հարձակման հետևանքով:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հարձակումներից մեկը տեղի է ունեցել երեկ ուշ երեկոյան, մահապարտներից մեկը մտել է Դոլարի ճամբար ու պայթեցրել ինքն իրեն, ինչին զուգահեռ 2 կին մահապարտներ էլ իրենց են պայթեցրել ճամբարի դարպասների մոտ։










