Մակրոնը Ելիսեյան պալատում կընդունի Ռիհանային

15:26 • 25.07.17

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այս շաբաթ իր պաշտոնական նստավայրում՝ Ելիսեյան պալատում, կընդունի ամերիկյան հանրահայտ r'n'b ոճի երգչուհի Ռիհանային:

Ինչպես նշում է Euromag-ը, երգչուհին, որը հիմնել է Clara Lionel Foundation մարդասիրական կազմակերպությունը, պատրաստվում է դիմել ֆրանսիացի ղեկավարին՝ խնդրելով միանալ մի շարք կրթական հիմնադրամների, որոնց ներկայացուցիչն ինքն է:

Հայտնի է, որ ավելի վաղ նույն առաքելությամբ Ռիհանան հանդիպել է Արգենտինայի նախագահին ու Կանադայի վարչապետին:

Աղբյուրը մանրամասնում է, որ նախքան Մակրոնի ընտրվելը երգչուհին թվիթերյան գրառումների միջոցով շփվում էր նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: