ՄԱԿ-ը Երուսաղեմում իրավիճակի անհապաղ կարգավորման կոչ է արել

05:49 • 25.07.17

Երուսաղեմում անվտանգության նոր միջոցառումների արդյունքում առաջացած դրությունը պետք է կարգավորել մինչև ուրբաթ՝ բռնության սրացումից խուսափելու նպատակով, հայտարարել է Մերձավոր Արևելքում խաղաղ գործընթացի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Նիկոլայ Մլադենովը:

Interfax-ի փոխանցմամբ՝ Մլադենովը հայտնել է, որ վտանգը կմեծանա, եթե ուրբաթ առավոտյան աղոթքը սկսվի առանց այդ ճգնաժամի կարգավորման։

Վերջին օրերին պաղեստինցիները ցույցեր են անցկացնում ընդդեմ մետաղորսիչների, որոնք Իսրայելը տեղադրել է Երուսաղեմի Տաճարի լեռան մուտքերի մոտ։