Ջավախքում 48-ամյա ազգությամբ հայ տղամարդու դին հովիվները հայտնաբերել են անտառում՝ ծառից կախված
Tert.am-ի տեղեկություններով Վրաստանի Ջավախք տարածաշրջանի հայաբնակ Գանձա գյուղի մոտակա անտառում հայտնաբերվել է նույն գյուղի բնակչի դին։
Tert.am-ի հետ զրույցում Գանձայի համայնքապետ Հրանտ Սիրականյանը հաստատեց տեղեկությունը,նշելով,որ դին հայտնաբերվել է ծառից կախված վիճակում.
«Այսօր՝ հուլիսի 26-ի առավոտյան,երբ հովիվները բարձրացել են սարը,գյուղի մոտակա անտառում հայտնաբերել են 1969 թվականին ծնված Ռաֆիկ Հ.-ի դին»։
Համայնքապետի խոսքով՝ Ռաֆիկ Հ.ն բնակվել է ընտանիքի հետ, շատ պարկեշտ ու բարի համբավ ունեցող մարդ է եղել.«Ընտանիքը սոցիալական խնդիրներ չուներ։ Ռաֆիկ Հ.-ն էլ ապրում էր կնոջ ու որդու հետ։ Այս պահի դրությամբ որդին գտնվում է Ռուսաստանում։ Նա նաև երկու դուստր ունի,որոնք ամուսնացած են»։
Թե ինչը կարող էր նախնական վարկածով ինքնասպանության պատճառ դառնալ,համայնքապետը դժվարացավ նշել.«Դժվարանում եմ ասել,թե ինչը կարող էր, հավանաբար, ինքնասպանության պատճառ հանդիսանալ։ Վարկածներ չկան»։










