Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը բացառված է. Ավստրիայի կանցլեր
Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնը հայտարարել է, որ Թուրքիան չպետք է դառնա Եվրոպական միության անդամ, հայտնում է Ռոյթերզ գործակալությունը:
Քերնի խոսքով՝ Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը բացառված է, իսկ մաքսային միության ընդլայնումը հնարավոր է միայն այն պարագայում, եթե Թուրքիան կատարի իրավական պետության համար նախատեսված կոշտ պայմանները։
Ավստրիայի կանցլերը նշել է, որ Թուրքիան պետք է աշխատի ԵՄ-ի հետ իր հարաբերություններում որոշակի նոր տարր ստեղծելու ուղղությամբ։ Քանի որ, ըստ Քերնի, Թուրքիան իրականում մեծ կախում ունի Եվրոպայից։










