Իրանին մեծ խնդիրներ են սպասվում. Թրամփ

10:40 • 26.07.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին սպառնացել է մեծ խնդիրներով, եթե Թեհրանը չպահպանի միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային հանրության հետ կնքած համաձայնագիրը: Այդ մասին հայտնում է Press TV-ն:


Նրա խոսքով՝ գործարքը չափազանց շահավետ էր, այդ պատճառով Իրանում ասես «չէին կարողանում հավատալ» դրան և շնորհակալություն էին հայտնում ԱՄՆ նախկին վարչակազմին, որը գնացել է այդ համաձայնագիրը կնքելուն:


«Նրանք (Իրանը) քաջություն են ձեռք բերել, դա այդպես երկար չի շարունակվի»,- նշել է ԱՄՆ-ի նախագահը:


Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը ստորագրվել է Վիեննայում 2015 թվականի հուլիսի 14-ին։ Փաստաթուղթը ստորագրել են Իրանը և «վեցյակը»՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան։


Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Օհայո նահանգում կայացած ելույթի ժամանակ ներկաներից մեկը տրիբունայում բացել ու ծածանել է Խորհրդային միության դրոշը: Տղամարդն այսկերպ ցանկացել է ակնարկել ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության մասին, ինչը հերքվում է և՛ Կրեմլի, և՛ Սպիտակ տան կողմից: