Իվանկա Թրամփը Սմիթսոնյան թանգարանում հեքիաթ է կարդացել երեխաների համար (լուսանկարներ)

17:26 • 26.07.17

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ավագ դուստր Իվանկան, որը նաև զբաղեցնում է հոր օգնականի պաշտոնը, Վաշինգտոնի Սմիթսոնյան թանգարանում հանդիպել է մի խումբ երեխաների հետ ու նրանց համար հեքիաթ կարդացել:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, սա հրաշալի առիթ էր 3 երեխայի մոր համար ի ցույց դնելու իր բնավորության մեղմ կողմը: Նշվում է, որ 35-ամյա Իվանկան անմիջական շփում է ունեցել փոքրիկների հետ, անկաշկանդ զրուցել ու ծիծաղել է:

Հայտնի է, որ հեքիաթը կարդալուց հետո նախագահի դուստրը հաճույքով լուսանկարվել է նրանց հետ:

Աղբյուրը մանրամասնում է, որ մանուկների հետ հանդիպումից հետո Իվանկան մասնակցել է փոխնախագահ Մայք Փենսին նվիրված միջոցառմանը:

 

 

Ivanka and Education Secretary Betsy DeVos were at the museum to promote STEM education among girls 

The pair both read from the book, which tells the story of a young engineer, to the group of girls gathered beneath 

Ivanka was in high spirits for the visit and spent her time laughing and joking with the kids  Ivanka was in high spirits for the visit and spent her time laughing and joking with the kids

She posed for a selfie with the children after they had finished their book The 35-year-old seemed to be enjoying the light break from more serious affairs on the Hill