Կիևի բազմահարկ բնակելի շենքերից մեկում հզոր պայթյուն է որոտացել, կա զոհ (լուսանկար)

19:16 • 26.07.17

Կիևում 9 հարկանի բնակելի շենքում պայթյուն է որոտացել, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել, այս մասին գրում է korrespondent.net-ը։ 

Հայտնի է, որ պայթյունը որոտացել է շենքի երկրորդ հարկում, որի պատճառով քանդվել է առաջին ու երկրորդ հարկերի բաժանարար հատվածը։

Փրկարարներին հաջողվել է շենքից դուրս բերել 20 բնակչի, ավելի ուշ նրանք փլատակների տակ հայտնաբերել են մահացած կնոջ դի։

Պայթյունի պատճառները պարզվում են։