Ռիհաննան և Մակրոնը հանդիպել են Ելիսեյան պալատում (տեսանյութ)
Երգչուհի Ռիհաննան հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, այս մասին գրում է Bloomberg-ը։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպումը կայացել է Ելիսեյան պալատում։ Երգչուհին հայտարարել է, որ Ֆրանսիայի ղեկավարի հետ նրանք քննարկել են կրթությանը վերաբերող կարևոր հարցեր և խոստացել, որ իրենց նախագծերի հետ կապված կարևոր հայտարարություն կարվի արդեն այս տարվա սեպտեմբերին։
Նշենք, որ հայտնի երգչուհու և Մակրոնի հանդիպումը կայացել է այն բանից հետո, երբ սոցցանցերից մեկի իր էջում Ռիհաննան հարցում էր հղել վերջինիս՝ իր կրթական հիմնադրամին աջակցելու պատրաստակամության մասին։
Նույն խնդրով երգչուհին ավելի վաղ դիմել էր Կանադայի վարչապետին և Արգենտինայի նախագահին։










