Մոսկվան կարող է միջնորդ դառնալ Իսրայելի և Պաղեստինի միջև
Ռուսաստանը պատրաստ է Մոսկվայում կազմակերպել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հանդիպումը, այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը՝ ՌԻԱ Նովոստի գործակալության փոխանցմամբ:
Երուսաղեմի տարածքների շուրջ լարվածության աճի ֆոնին անհրաժեշտ է ոչ միայն կայունացնել ներկա իրավիճակն ըստ ներկայացուցչի, այլև բացել իսկական քաղաքական հորիզոններ պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման համար:
«Հաստատում ենք Մոսկվայում նախագահ Աբասի և վարչապետ Նեթանյահուի հանդիպումը անցկացնելու մեր պատրաստակամությունը»,- հայտնել է ռուսական կողմի ներկայացուցիչը:










