ԱՄՆ-ում սկյուռի պատճառով 45.000 մարդ զրկվել է էլեկտրականությունից
Միացյալ Նահանգների Սան Դիեգո քաղաքի կենտրոնական հատվածում մոտ 45.000 մարդ զրկվել է էլեկտրականությունից, ինչը տեղի է ունեցել փոքրիկ սկյուռի մեղավորությամբ:
Ինչպես նշում է cbs8.com կայքը, կրծողը վնասել է էլեկտրափոխանցման գիծը, ինչի հետևանքով առանց հոսանքի են մնացել ոչ միայն տներն ու բնակարանները, այլև դպրոցներն ու մասնավոր ձեռնարկությունները:
Աղբյուրը մանրամասնում է, որ սկյուռի չարաճճիության հետևանքների վերացման համար մասնագետներից պահանջվել է մոտ 1 ժամ:










