Թրամփի ելույթի ժամանակ անծանոթը ծածանել է ԽՍՀՄ դրոշը (տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Օհայո նահանգում կայացած ելույթի ժամանակ ներկաներից մեկը տրիբունայում բացել ու ծածանել է Խորհրդային միության դրոշը:
Ինչպես նշում է ria.ru-ն, հավանաբար, տղամարդն այսկերպ ցանկացել է ակնարկել ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության մասին, ինչը հերքվում է և՛ Կրեմլի, և՛ Սպիտակ տան կողմից:
Նշվում է, որ տղամարդու ձեռքից խլել են դրոշը, իսկ հետո անվտանգության ծառայության աշխատակիցները նրան դուրս են հանել դահլիճից:
«Նա դեռ երիտասարդ է: Պետք է մայրիկի մոտ գնա, բայց նա խնդիրներ կունենա: Գրազ կգամ, որ նրա մայրիկը մեզ համար է քվեարկել»,- միջադեպը մեկնաբանել է Թրամփը:
Աղբյուրը մանրամասնում է, որ սա Թրամփի ելույթի միակ տհաճ միջադեպը չէր: Դրանից առաջ տրիբունայում գտնվող մեկ այլ տղամարդ ցուցադրել է «Թրամփն ու Փենսը (ԱՄՆ փոխնախագահ-Tert.am) պետք է հեռանան» գրությամբ պաստառ: Դրանից հետո նրա վրա են հարձակվել հանրահավաքի մյուս մասնակիցները, իսկ անվտանգության ծառայության աշխատակիցները ոլորել են նրա թևերն ու դուրս հանել:
«Գրո՛ղը տանի, որտեղի՞ց նա հայտնվեց»,-ասել է Թրամփը:










