ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Իրանի, ՌԴ և Հյս. Կորեայի դեմ նոր պատժամիջոցների շուրջ օրինագիծը
ԱՄՆ ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է օրինագիծ՝ Ռուսաստանի, Իրանի ու Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցների սահմանման շուրջ, չնայած նման որոշման հետ կապված բազմաթիվ քաղաքական գործիչների և փորձագետների առարկման:
Օրինագծի օգտին քվեարկել են 388 կոնգրեսական, այդ թվում և՛ դեմոկրատներից, և՛ հանրապետականներից, գրում է USA Today-ը:
Այժմ օրինագիծը պետք է հաստատվի Սենատի կողմից, իսկ այնուհետև այն ուղարկվելու է Սպիտակ տուն, որտեղ նախագահ Դոնալդ Թրամփը կամ ստորագրելու է օրենքը, կամ վետո է դնելու դրա վրա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թրամփը կողմ է արտահայտվել նման օրինագծին և իր ասելով՝ բնավ չի առարկելու դրա ընդունմանն ու իրագործմանը:










