ԱՄՆ Սենատը քվեարկել է հոգուտ Obamacare–ի չեղարկման շուրջ բանավեճը շարունակելու
ԱՄՆ Սենատը ձայների մեծամասնությամբ որոշել է շարունակել Obamacare-ի չեղարկման շուրջ ընթացող բանավեճերը, որին կողմ է քվեարկել 50 սենատոր, դեմ ևս 50-ը։ Սակայն բանավեճերը շարունակելու օգտին իր ձայնն է գումարել ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը, գրում է USA Today-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում գրել է, որ եկել է Obamacare-ը վերացնելու օրը, որն իր կարծիքով տանջում է ամերիկացիներին, և ողջունել է սենատոր Ջոն Մաքքեյնի որոշումը՝ վերադառնալ ու մասնակցել քվեարկությանը:
Հիշեցնենք, որ օրերս Մաքքեյնի մոտ ուղեղի քաղցկեղ են հայտնաբերել, ինչի պատճառով նա ստիպված էր եղել հոսպիտալացվել:










