Պայթյուն Ադրբեջանի թռչնաբուծական ֆաբրիկայում. մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել
Ադրբեջանի Լերիկի շրջանում թռչնաբուծական ֆաբրիկայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել: Այդ մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել Պիրան գյուղի տարածքում:
Հաղորդվում է, որ դեպքի վայր է մեկնել շտապօգնության 3 ջոկատ:
Պայթյունի հետևանքով մահացել է Պիրան գյուղի բնակիչ, 1982 թվականին ծնված ֆաբրիկայի աշխատակիցը: Վիրավորվել է 1978 և 1975 թվականներին ծնված երկու մարդ:










