Ավտովթար Երևանի Արամ-Տերյան փողոցների խաչմերուկում. Տաքսու ուղևորուհին հոսպիտալացվել է
Հուլիսի 27-ին, ժամը 00:40-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամ-Տերյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ իրար են բախվել «Yandex» տաքսի ծառայության «Peugeot» մակնիշի 35 VO 298 (վարորդ՝ 1990 թ. ծնված Մ. Մ.) և «Mazda» մակնիշի 34 TF 742 (վարորդ՝ 1988 թ. ծնված Հ. Լ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Peugeot» մակնիշի ավտոմեքենայի ուղևորուհին տեղափոխվել է 1-ին համալսարանական հիվանդանոց:
Փրկարարները փակել են գազի բալոնի փականը և հոսանքազրկել ավտոմեքենան:










