Պամելա Անդերսոնի փրկած փիղը Հնդկաստանում ոտնատակ է արել իր հետ սելֆի անող տղամարդուն

19:24 • 27.07.17

Հնդկաստանի Բանգալոր քաղաքի մոտակայքում գտնվող Բաներգհատա ազգային պարկում Սանդեր անունով փիղը ոտնատակ է արել 27-ամյա տղամարդուն, որը մտել է նրա մոտ և փորձել սելֆի անել նրա հետ: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 25-ին: Ոստիկանները Աբհիլաշ անունով տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բարեկամները ճանաչել են նրան: Փղի հարձակման պատճառը չի նշվում:

Փիղը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ ամերիկացի դերասանուհի Պամելա Անդերսոնը և բրիտանացի երաժիշտ Փոլ Մաքքարթնին միացել են արշավին՝ կենդանուն փրկելով նրա հետ դաժան վերաբերվող տերերից: