Հորդառատ անձրևների պատճառով Հնդկաստանում շուրջ 50 մարդ է զոհվել
Հնդկաստանում վերջին շրջանում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով 48 մարդ է զոհվել։
Ինչպես հայտնում է Press TV լրատվամիջոցը՝ երկրի հյուսիսային Ռաջաստան նահանգում շատ քաղաքների փողոցներ իսկական գետերի են վերածվել։ Բնակիչները ստիպված են եղել բարձրանալ տների վերին հարկերը։
Հուլիսի 26-ին Ռաջաստանում զոհերի թիվը հասել է 19-ի, իսկ հարևան Գուջարթա նահանգում 29 մարդ է զոհվել։ Տեղի ոստիկանությունը փրկարարների հետ միասին օր ու գիշեր մարդկանց է տարհանում հեղեղված տներից և այլ վտանգավոր հատվածներից:










