Իրանն արժանի պատասխան կտա ԱՄՆ թշնամանքին. Հասան Ռոհանի
Իրանն արժանի պատասխան կտա ԱՄՆ-ի թշնամական քայլին, հայտնել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, մեկնաբանելով ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից Իրանի, Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցների շուրջ օրինագծի հաստատումը:
Ռոհանիի խոսքով՝ իրանական խորհրդարանը կընդունի պատասխան քայլեր՝ ուշադրություն չդարձնելով ամերիկյան պատժամիջոցներին ու քաղաքականությանը, փոխանցում է Press TV լրատվամիջոցը:
Իրանի նախագահը նաև նշել է, որ երկրի ժողովուրդը սովորել է արդեն ԱՄՆ թշնամանքին և քաջ գիտի, թե ինչպես դիմադրի դրան։










