ՃՏՊ Կապանում. վարորդը և ուղևորուհին տեղում զոհվել են
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 26-ին, ժամը 08:26 ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապանի քաղաքի օդանավակայնի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:
ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածի 6-րդ կիլոմետրին «BMW» մակնիշի 15 GC 500 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, շրջվել՝ հայտվելով դաշտամիջյան հատվածում, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին տեղում զոհվել են:
Shamshyan.com-ը հայտնում է նաև, որ վթարը տեղի է ունեցել ոչ թե ճանապարհին, այլ ճանապարհից դուրս՝ օդանավակայանի տարածքում, և կա տեղեկություն, որ նրանք փորձել են «ավտոարշավ» իրականացնել, ինչն էլ ավարտվել է ողբերգությամբ: Մահացածներն են Կապան քաղաքի բակիչներ՝ 36-ամյա Դավիթ Ավետիսյանը և 42-ամյա Արմինե Մուսախանյանը։ Վերջինս աշխատում էր Ազգային անվտանգության ծառայությունում՝ որպես գործավար։ 











