Կապանում փլուզվել է տան պատը

11:16 • 27.07.17

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 27-ին, ժամը 08:58-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկի արտաքին պատը (մոտ 20 քմ) փլուզվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ փլուզվել է ննջասենյակի պատը (մոտ 12 քմ):

Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետին: