Սարատովում ընձառյուծը հարձակվել է 6-ամյա աղջկա վրա
Ռուսաստանի Սարատով քաղաքի առևտրի կենտրոններից մեկում գործող կենդանաբանական այգում ընձառյուծը հարձակվել է 6 տարեկան աղջկա վրա, հայտնում է ria.ru-ն՝ ՌԴ Քննչական կոմիտեի մարզային քննչական վարչությանը հղումով:
Աղբյուրը մանրամասնում է, որ կենդանաբանական այգին նախատեսված է եղել այցելուների և կենդանիների ազատ շփման համար:
Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 26-ին: Փոքրիկին հոսպիտալացրել են պարանոցի հատվածում ստացած վնասվածքներով:
Այժմ իրավապահները պարզում են կենդանաբանական այգում մարդկանց՝ կենդանիների հետ շփման անվտանգությունն ապահովելու համար պատասխանատուների ինքնությունը:










