Ոստիկանության Շենգավիթի բաժնում «Էս-Վի» հյուրանոցի «գրավման» հետ կապված հետաքննություն է տարվում

11:27 • 27.07.17

ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին ստացվել է ահազանգ Երևանի Մանանդյան 29/73 հասցեում գտնվող «Էս-Վի» հյուրանոց մի խումբ մարդկանց մուտք գործելու և ապօրինի աշխատեցնելու վերաբերյալ, ինչի հիման վրա կատարվում է հետաքննություն:

Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նշենք, որ դեպքի մասին տեղեկացրել էր «Փաստ» թերթը՝ մանրամասնելով, որ «զորախմբի գրոհը» ղեկավարել է ոստիկանությունից ժամանակին հեռացված գնդապետ Վարազդատ Ադամյանը և հավելելով, որ հյուրանոցի աշխատակիցները տեղեկացրել են, որ իրենք զանգահարել և դեպքի մասին տեղյակ են պահել և՛ ՊԵԿ-ի, և ՛ ոստիկանության «թեժ գծին», սակայն «ոչ ոք մատը մատին չի տվել»: