Աշխարհի ամենավտանգավոր մրջյունն առաջին անգամ հարձակվել է մարդու վրա

22:34 • 27.07.17

Ճապոնիայի Կյուսյու կղզու Հակատա նավահանգստում արձանագրվել է կարմիր կրակե մրջյունի՝ մարդուն խայթելու առաջին դեպքը: Սա համարվում է աշխարհի ամենավտանգավոր մրջյունը:

РИА Новости-ի հաղորդմամբ՝ մի քանի տասնյակ միջատ և թրթուր հայտնաբերվել է Չինաստանից բերված կոնտեյների մոտ: Մրջյուններն անմիջապես ոչնչացվել են, սակայն անհայտ է՝ արդյոք կոնտեյներների բեռն ուղարկվել է պահեստներ:

Նշվում է, որ տուժածը նավահանգստի աշխատակիցներից մեկն է: Խայթից հետո նրա մոտ ցան է առաջացել, և նա անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց: Նրա կյանքին ոչինչ չի սպառնում, սակայն մասնագետները մտավախություններ ունեն, որ միջատները կարող են տարածվել:

Հայտնի է, որ կարմիր կրակե մրջյուններն ուժեղ խայթ և թույն ունեն, ինչը կարող է մահացու վտանգ ներկայացնել ալերգիկների համար: