Ռուսաստանում կես տարվա ընթացքում կանխվել է 12 ահաբեկչություն

13:36 • 27.07.17

Ռուսաստանի Դաշնության ուժային կառույցները 2017 թվականի առաջին կեսի ընթացքում 12 ահաբեկչություն են կանխել: Այդ մասին հայտարարել է երկրի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Ալեքսանդր Բուքսմանը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Գրանցվել է 13 ահաբեկչական գործողություն, որոնցից 12-ը կանխվել են նախապատրաստման փուլում»,- ասել է նա կոլեգիայի նիստի ժամանակ:


Չի հաջողվել կանխել ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչությունը, որտեղ իրեն մահապարտ էր պայթեցրել: Եվս մի պայթյուն՝ մետրոյի մեկ այլ կայարանում հաջողվել է կանխել՝ ժամանակին հայտնաբերելով ռումբը:


Պայթյունի հետևանքով զոհվել է 16 մարդ, այդ թվում՝ ահաբեկիչ Ակբարժոն Ջալիլովը: Այդ ահաբեկչական հարձակման շրջանակներում ձերբակալվել է տասը մարդ: