Ստամբուլում փոթորկի ու աննախադեպ կարկուտի պատճառով ամենալուրջ վնասը կրել է հայաշատ Շիշլի թաղամասը, վնասվել է նաև հայկական գերեզմանատունը (տեսանյութ)
Ստամբուլին պատուհասած փոթորկի, ինչպես նաև աննախադեպ կարկուտի ու առատ անձրևի տեսքով տեղումների պատճառով ամենախոշոր վնասը կրել է հայաշատ Շիշլի (պատմական Թաթավլա) թաղամասը, այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org կայքը։
Հաղորդվում է, որ հայաշատ թաղամասի բազմաթիվ շենքերի նկուղային հարկեր մնացել են ջրի տակ, վնասվել և կողաշրջվել են մեքենաներ, դեպքի վայրում աշխատում են փրկարարական ջոկատներ և շտապօգնության բրիգադ։ Տուժածների թվի և ներկայի վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Թուրքական «Բիրգյուն» պարբերականը նաև փոխանցում է, որ Շիշլիում քանդվել է հայտնի հայկական կաթոլիկ գերեզմանատան պատը, ավերվել է գերեզմանատան մուտքի հատվածը։ Առայժմ հայտնի չէ, թե արդյո՞ք փլատակների տակ կան տուժածներ, թե ոչ։










