Կատալոնիայի խորհրդարանը փոփոխություններ է հաստատել, որոնք կարագացնեն անկախության հռչակումն Իսպանիայից

02:05 • 27.07.17

Կատալոնիայի խորհրդարանը հաստատել է ընթացակարգային փոփոխությունններ, որոնք կարագացնեն անկախության հռչակումն Իսպանիայից, հոկտեմբերի 1-ին ծրագրված հանրաքվեի ընթացքում:

Ինչպես հայտնում է Euronews-ը, նման օրենքը թույլ կտա Կատալոնիային անկախություն հռչակել հանրաքվեին հաջորդող ընդամենը 48 ժամերի ընթացքում:

Սա իհարկե ուժեղացնում է լարվածությունը Բարսելոնայի իշխանություննների և մայրաքաղաք Մադրիդի կենտրոնական կառավարության առանց այն էլ սրված հարաբերություններում:


Կատալոնիան ինքնավար մարզ է Իսպանիայի հյուսիսարևելյան հատվածում,  և համարվում է երկրի առավել հարուստ և բարեկեցիկ շրջաններից մեկը: Վերջին տարիներին կատալոնական իշխանություններն ամեն կերպ ձգտում են դուրս գալ Իսպանիայի կազմից և առանձին պետություն ստեղծել: