Ստամբուլի օդանավակայանում երկու ինքնաթիռ իրար է բախվել. լրատվամիջոցներ

15:21 • 27.07.17

Ստամբուլի օդանավակայանում Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռի պոչային հատվածը վնասվել է մեկ այլ օդանավի հետ բախվելու հետևանքով: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Haber7 պորտալը:


Պորտալի տվյալներով՝ Ակտաու մեկնող Scat ղազախական ավիաընկերության ինքնաթիռը շարժվելիս է եղել Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանի թռիչքուղով: Միևնույն ժամանակ, թուրքական ավիաընկերության ինքնաթիռը տեղափոխվելիս է եղել օդանավակայանի շենքից թռիչքուղի: Ղազախական ինքնաթիռը դիպել է թուրքական ինքնաթիռի պոչին:


Turkish Airlines-ի ինքնաթիռի մեկնումը չեղարկվել է, 286 ուղևոր Թայբեյ է մեկնել այլ ինքնաթիռով: