Երևանի Դավթաշենի կամրջից միջին տարիքի տղամարդ է նետվել

12:25 • 27.07.17

Արտակարգ իրավիճակներ նախարարություն հուլիսի 27-ին՝ ժամը 11:53-ին, ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցած է նետվել Երևան քաղաքի Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:


Tert.am-ի թղթակցի փոխանցմամբ կամրջից նետված տղամարդը մահացել է։ Այս պահի դրությամբ դեպքի վայրում են ոստիկանության աշխատակիցները ու քննիչները։

Դավթաշենի կամրջից նետված քաղաքացին միջին տարիքի տղամարդ է։ 


Տեղում աշխատող ոստիկանները Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին,որ դեպքի  հանգամանքներն ու անձի ինքնությունը պարզվում է։