Թիլերսոնն անձամբ հերքել է հրաժարական տալու վերաբերյալ բոլոր լուրերը

06:57 • 27.07.17

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն անձամբ հերքել է հրաժարական տալու իր ցանկության վերաբերյալ բոլոր տեսակի լուրերը։


«Ես ոչ մի տեղ չեմ պատրաստվում հեռանալ»,- ասել է նա լրագրողներին՝ ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ:


Թիլերսոնը նաև նշել է, որ այնքան է մնալու իր պաշտոնում, որքան թույլ տա նախագահը։ Պատասխանելով Դոնալդ Թրամփի հետ ունեցած իր հարաբերությունների շուրջ հարցին՝ ԱՄՆ Պետքարտուղարը դրանք որակել է որպես «դրական»։