Թրամփը վերջին ամիսներին ստացած աշխատավարձը փոխանցել է ԱՄՆ կրթության նախարարությանը

03:53 • 27.07.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր վերջին ամիսների ստացած աշխատավարձը՝ գրեթե 100 հազար դոլարի չափով փոխանցել է երկրի Կրթության նախարարությանը, հայտնել է Սպիտակ տան մամուլի նոր խոսնակ Սառա Սանդերսը լրագրողների հետ զրույցում։

Սանդերսը մասնավորապես ասել է, որ նախագահի աշխատավարձն ուղղվել է ԱՄՆ-ի Քաղաքացիական պատերազմի ժամանակ (1861-1865 թթ.) այժմյան Մերիլենդ նահանգում գտնվող Էնտիտեմի մոտ պատմական ճակատամարտի վայրի վերականգնմանը։


Թրամփը դեռ հունվար ամսին հայտարարել էր, որ չի պատրաստվում աշխատավարձ ստանալ իր նախագահական պարտավորությունները կատարելու դիմաց: