ԱՄՆ Սենատում Obamacare-ի կարևոր դրույթների չեղարկման ծրագիրը տապալվել է

01:18 • 27.07.17

ԱՄՆ Սենատում Obamacare-ի կարևոր դրույթների չեղարկման ծրագիրը տապալվել է, քանի որ մի քանի հանրապետականներ միացել են դեմոկրատներին, հրաժարվելով քվեարկել օրենքի չեղարկման օգտին, հաշվի առնելով, որ դրա այլընտրանքը դեռ պատրաստ չէ:

Ինչպես հայտնում է USA Today-ը, 45 սենատոր կողմ է քվեարկել, 55-ը՝ դեմ, այդ թվում 7 հանրապետական։ Քվեարկության դրված օրինագիծն, ըստ էության, չէր տարբերվում նրանից, որը 2 տարի առաջ էր հաստատվել Կոնգրեսի կողմից, և որի վրա սակայն վետո էր դրել  նախկին նախագահ Օբաման։


Որոշ հանրապետականներ մինչ այդ էլ խիստ անհանգիստ էին, որ  առանց փոխարինող օրենքի գործող օրենքը չեղարկելը կբերի նրան, որ շատ ամերիկացիներ կկորցնեն ապահովագրությունը։