ԱՄՆ Օհայո նահանգում փոքրիկ աղջկան բռնաբարողին և սպանողին մահապատժի են ենթարկել (լուսանկար)
ԱՄՆ Օհայո նահանգում մահապատժի են ենթարկել 43-ամյա Ռոնալդ Ֆիլիպսին, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները՝ ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ:
Ֆիլիպսին, որը դատապարտվել է իր նախկին ընկերուհու երեք տարեկան դստերը բռնաբարելու ու սպանելու համար, հատուկ մահաբեր ներարկում են կատարել։
Նշվում է նաև, որ հանցագործության կատարման ժամանակ՝ 1993 թվականին, Ռոնալդը եղել է ընդամենը 19 տարեկան: Այս բոլոր տարիների ընթացքում նրա մահապատիժը 6 անգամ հետաձգվել է: Այժմ էլ այն թեժ բանավեճերի թեմա է դարձել իրավապաշտպանների կողմից, ովքեր համարում են, որ հասուն մարդուն չպետք է մահապատժի ենթարկել՝ հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող դեռահասի կատարած հանցագործության համար:











