Պուտինն առանձնահատուկ ցինիզմ է որակել ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված նոր պատժամիջոցները

23:45 • 27.07.17

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն առանձնահատուկ ցինիզմ է որակել ԱՄՆ կոնգրեսի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված նոր պատժամիջոցները։

Ինչպես գրում է РИА Новости գործակալությունը, Պուտինն այդ մասին խոսել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Վեյնեյմյոյի հետ ունեցած հանդիպման ժամանակ։

Նշենք, որ ԱՄՆ կոնգրեսի կողմից ընդունված ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը կարող է դառնալ ամենախոշորը 2014թ.-ից ի վեր։ Օրինագիծն այժմ սպասում է հաստատմանը սենատի և նախագահ Դոնալդ Թրամփի կողմից։

Ըստ Պուտինի՝ Ռուսաստանի պատասխանն ԱՄՆ-ի այս գործողություններին կախված է օրինագծի վերջնական տարբերակից։