Ղազախստանում Յակ-12-ի կործանման հետևանքով 2 մարդ է մահացել (տեսանյութ)

10:33 • 27.07.17

Ղազախստանի Ալմաթիի մարզում կործանվել է Յակ-12 ինքնաթիռը, որում գտնվել է երկու մարդ։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ երկրի քաղավիացիայի կոմիտեին հղումով։


Նշվում է, որ «Կազավիա» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռն ընկել է Շոլակայ գյուղի մոտակայքում՝ Ժարկենտից 10 կմ հյուսիս։ 


Միջադեպի հետևանքով օդանավում գտնվող մարդիկ մահացել են։ Սկսվել է հետաքննություն։ 


Կոմիտեի համաձայն՝ ինքնաթիռն ավիաքիմաշխատանքներ էր իրականացնում։


Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։