ԱՄՆ-ում կրուիզի ժամանակ նեղացկոտ ամուսինը ծաղրանքների պատճառով սպանել է կնոջը

16:50 • 28.07.17

ԱՄՆ-ի Յուտա նահանգի բնակչին իր կնոջը սպանելու մեղադրանք է առաջադրվել, որն իրականացվել է Ալյասկայով կրուիզի ժամանակ: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ճանապարհորդության ժամանակ զույգը երեք երեխաների հետ նշել է հերթական տարեդարձը: Հուլիսի 25-ի երեկոյան բժիշկները և անվտանգության աշխատակիցները կանչվել են նավախուց, որտեղ բնակվել են 39-ամյա Քրիստի և Քենեթ Մանզանարսները: Նրանք հայտնաբերել են, որ կինը գլխի լուրջ վնասվածք է ստացել, ինչից 20 րոպե անց մահացել է:

Մասնագետներից ավելի վաղ նավախուց հասած ականատեսը պնդել է, որ Քենեթը փորձել է ջուրը նետել կնոջը, սակայն ինքը խանգարել է անել դա: Ականատեսը հարցրել է՝ ինչ է տեղի ունեցել, և տղամարդը պատասխանել է, որ կինն անընդհատ ծաղրել է իրեն: