Բաքվում 7 խանութ է այրվել

09:47 • 28.07.17

Բաքվի Նիզամինի շրջանում անցած գիշեր հրդեհ է բռնկվել:


Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով երկրի արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, հրդեհը բռնկվել է ընդհանուր 140 քառակուսի մետր տարածքով խանութներում: Հրդեհի հետևանքով այրվել են հրդեհվող կոնստրուկցիաները և ապրանքները:


Երկու խանութում բարձր ջերմաստիճանից հալվել է 40 քառակուսի մետր տարածքի տանիքը:


Կանխվել է հրդեհի տարածումը պահեստներում: