Հայաստանի 48-ամյա քաղաքացին փորձել է ճահճի միջով հատել Բելառուսի սահմանը

15:23 • 28.07.17

Բելառուսի «Նովայա Գուտա» անցակետի շրջանում Հայաստանի 48-ամյա քաղաքացին փորձել է անցնել սահմանը դժվարանցանելի տարածքով, հայտնում է gp.by կայքը:


Նշվում է, որ նախկինում նա արդեն խախտել էր սահմանային օրենսդրությունը, ինչի պատճառով ժամանակավորապես սահմանափակվել էր նրա մուտքը երկիր:


Գոմելի սահմանապահների խմբի գաղափարական աշխատանքի բաժնի սպա Վիկտոր Սոլովեյն ընդգծել է, որ իրավախախտին հաջողվել է հայտնաբերել ընդամենը 20 րոպեում: Նրան սպառնում է տուգանք: