Բեռլինի բնակչին վերադարձրել են ծառի տակ մոռացած ոսկու սալիկներն ու 3.500 եվրո գումարը
Բեռլինի բնակիչն իր հեծանիվն ամրացնելու ժամանակ ծառի տակ է թողել և մոռացել 22 ոսկու սալիկ և 3.500 եվրո գումար: Այս մասին հայտնում է The Local-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Բեռլինի Նոյքյոլն թաղամասում: Տղամարդու խոսքով՝ ինքը հեծանիվն ամրացնելու ժամանակ սալիկները և գումարը դրել է ծառի տակ, այնուհետև ուղղակի մոռացել դրանց մասին:
Նշվում է, որ որոշ ժամանակ անց անցորդը նկատել է ծառի տակ դրած փաթեթը: Նա շատ է զարմացել և անմիջապես տարել այն ոստիկանության բաժին:
Փաթեթում եղել են նաև տիրոջ անձնական իրերը, ինչը ոստիկաններին թույլ է տվել արագ գտնել նրան:
Հայտնի է, որ Գերմանիայում կորած իրերը գտնող մարդիկ օրենքով իրավունք ունեն ստանալ գտածի 3-5 տոկոսին համարժեք գումարը. տվյալ դեպքում վարձատրությունը կարող է լինել մոտ 2 հազար եվրո:
Բեռլինի իշխանություններն իրենց հերթին վարձատրություն են պահանջում կորած իրերի պահպանման դիմաց (իրերի արժեքի 10 տոկոսին համարժեք գումար):










