Հրապարակվել է Աբխազիայում թեթև շարժիչով օդանավի կործանման վայրում արված տեսանյութը (լուսանկարներ, տեսանյութ)

09:27 • 28.07.17

Հուլիսի 27-ի երեկոյան Աբխազիայի Պիցունդա քաղաքում կործանվել է 2 ուղևոր տեղափոխող թեթևշարժիչային ինքնաթիռ, ինչի հետևանքով զոհվել է 3 մարդ՝ այդ թվում նաև օդաչուն և 11-ամյա մի աղջիկ:

Ինչպես հայտնում է ria.ru-ն, բոլոր զոհերն ազգությամբ ռուս են: Նշվում է, որ օդանավը պատկանել է ռուսական «Սեդմոյե նեբո» ավիաակումբին:

Հավելենք, որ համացանցում արդեն հրապարակվել են ինքնաթիռի կործանման վայրում արված առաջին տեսանյութն ու լուսանկարները:

Աղբյուրը մանրամասնում է, որ այս ամսվա ընթացքում սա թեթևշարժիչային օդանավերի հետ կապված արդեն 2-րդ միջադեպն է Պիցունդայում: Հուլիսի սկզբին Ա-33 օդանավը կոշտ վայրէջք էր կատարել, ինչի հետևանքով տուժել էր 3 մարդ: