Համբուրգում զինված տղամարդը հարձակվել է սուպերմարկետի հաճախորդների վրա, կա զոհ և վիրավորներ

19:08 • 28.07.17

Գերմանիայի Համբուրգ քաղաքում անհայտ տղամարդը դանակով հարձակվել է սուպերմարկետի հաճախորդների վրա, այս մասին հայտնում է Համբուրգի ոստիկանության Twitter-յան պաշտոնական էջը։ 

Հայտնի է, որ մեկ մարդ զոհվել է, տուժածների հստակ թիվը առայժմ մնում է անհայտ։

Իրավապահ մարմիններին հաջողվել է ձերբակալել կասկածյալին։ Bild պարբերականի փոխանցմամբ՝ ոստիկանները փնտրում են ևս մեկ կասկածյալի, ով կարող էր լինել զինված տղամարդու հանցակիցը։

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։