Հոնկոնգում հորդանանցին փորձել է թալանել ոսկերչական խանութը՝ կուլ տալով 6 մլն դոլարի ադամանդներ

12:08 • 28.07.17

Հոնկոնգում Հորդանանի քաղաքացին կուլ է տվել մոտ 6 միլիոն դոլար արժողությամբ 9 ադամանդ՝ դրանք ոսկերչական խանութից դուրս բերելու նպատակով: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի՝ օրվա երկրորդ կեսին, երբ ոսկերչական խանութի աշխատակիցները գնացել են ճաշելու: Այնտեղ միայն մի աշխատակցուհի է մնացել, որը և բացել է դուռը. տղամարդը ներկայացել է որպես սովորական գնորդ:

Այնուհետև տղամարդը հարվածել է կնոջը, վերջինս կորցրել է գիտակցությունը, ինչից հետո չարագործը փորձել է բացել չհրկիզվող պահարանը, սակայն այդ պահին միացել է անվտանգության համակարգի ազդանշանը: Դեպքի վայր ժամանած ոստիկանները և խանութի տերը բռնել են հանցագործին, երբ նա փորձել է թաքնվել պահեստասենյակում:

Նշվում է, որ տղամարդն անմիջապես ձերբակալվել է, նրա մոտ հայտնաբերվել է 5.4 միլիոն դոլար արժողությամբ 8 ադամանդ: Նա նաև կասկածվում է ևս 9 թանկարժեք քար կուլ տալու համար: Արդյունքում տղամարդը տեղափոխվել է մոտակա հիվանդանոց:

Ներկա պահին դեռևս անհայտ է՝ արդյոք տղամարդը կուլ է տվել ադամանդները և արդյոք դրանք հաջողվել է հանել: Նախաքննությունը ցույց է տվել, որ տղամարդը Հորդանանի անձնագիր ունի. նա Հոնկոնգ է ժամանել զբոսաշրջային վիզայով: